17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

15 մար 2017 12:15

Ալիևը վստահեցրել է, թե կողմ է ԼՂ հարցով բանակցությունների վերսկսմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Փարիզում երեքշաբթի օրը բրիֆինգի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այժմ առաջին հերթին պետք է վերսկսել բանակցությունները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «ստատուս-քվոն անընդունելի է»: Նա նաև կողմ է արտահայտվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ալիևը նաև բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման համար որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ջանքերը: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր