22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

16 մար 2017 16:45

Քաղցկեղի առաջացման իրական ու մտացածին պատճառները

Օնկոլոգիական հիվանդություններն ամբողջ աշխարհում մարդկանց մահացության հիմնական պատճառներից են: Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներն են վատ սնունդը, սխալ կենսակերպն ու վատ սովորությունները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի առաջացման իրական ու մտացածին պատճառները:
Արհեստական քաղցրացուցիչներ 
Դեռևս չկան ապացույցներ այն բանի, որ շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետզոտությունների ընթցքում գիտնականները չեն գտել ոչ մի կապ օնկոլոգիական հիվանդությունների և քաղցրացուցիչների միջև:
Ռենտգենյան ճառագայթներ
Ռենտգենյան ճառագայթների նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են զգալիորեն բարձրացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Բջջային հեռախոսներ
Այս գաջեթը ճառագայթում է էներգիայի նույն տեսակը, ինչ և միկրոալիքային վառարանները: Չնայած, որ այս ուղղությամբ խորացված ուսումնասիրություններ դեռ չեն արվել, այնուամենայնիվ՝ այս սարքերի ու քաղցկեղի միջև կապը դեռ չի հաստատվել:
Միս
Մսային կիսաֆաբրիկատները պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ ու նիտրիտներ, ինչի հետևանքով բարձրացնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Պլաստիկ շշերով ջուր
Նյութը, որից պատրաստում են այդ շշերը, պարունակում է բիսֆենոլ A՝ քիմիական նյութ, որը տաքանալիս կարող է դառնալ քաղցկեղածին նյութերի աղբյուր:
Չպաշտպանված սեռական ակտ
Այս դեպքում կարելի է վարակվել պապլիլոմա վիրուսով, որն էլ հետագայում կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի և քաղցկեղի այլ տեսկների առաջացմանը:
Ատամնալիցք
Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները ատամնալիցքերի բաղադրության մեջ չեն հայտնաբերել որևէ նյութ, որը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը:
Սուրճ
Սուրճը ոչ միայն չի նպաստում քաղցկեղի առաջացմանը, այլև չափավոր օգտագործման դեպքում օգնում է կանխել այն:
Հոտազերծիչ
Այս միջոցները ճնշում են քրտնագեղձերի աշխատանքը, ինչը հանգեցնում է էստրոգենի մակարդակի խանգարման: Սա կարող է դառնալ կրծքագեղի քաղցկեղի առաջացման պատճառ: Բացի այդ, դրանց բաղադրության մեջ կան պարաբեններ, որոնք նույնպես դասվում են քաղցեղածին նյութերի շարքին:
Կենցաղային քիմիա
Տարատեսակ ներկերը, լաքերն ու այլ նյութերն արտազատում են գազերը, որոնք ավելի շատ հայտնի են որպես թռչող օրգանական նյութեր: Ուսումնասիրությունները ցույց  են տվել, որ այս գազերը նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը:
Էլեկտրահաղորդման գծեր
Այս գծերի գործառույթը էլեկտրական հոսանքն ընդունելն ու փոխելն է: Ընդ որում՝ դրանց էլեկտրամագնիսական ճառագայթումն այնքան թույլ է, որ ոչ մի կերպ չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ:
Օդի աղտոտվածություն
Օդի աղտոտվածության հետևանքով ամեն տարի ամբողջ աշխարհում մոտ 220 հազար մարդ է մահանում թոքերի քաղցկեղից: Նաև գիտնականները պարզել են, որ գոյություն ունի նաև կապ օդի աղտոտվածության ու միզապարկի քաղցկեղի միջև: Խնդիրը քաղցկեղածինների բարձր պարունակությունն է: Հիվանդության առաջացման հավանականությունն իջեցնելու համար խորհուրդ է տրվում հաճախ զբոսնել այգիներում ու անտառներում, իսկ տանը պահել հնարավորինս շատ սենյակային բույսեր:
med2.ru


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր