11:00 - Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է         10:56 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս      10:55 - Տեսանյութ.«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան 3 տասնյակ ձերբակալվածներ    

16 մար 2017 19:04

Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը.Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ անակնկալները սկսվել են դեռևս երեկ կեսօրից։ Tert.am Life–ի հետ զրույցում Նաիրան պատմել է անակնկալների և մեծ ցանկության մասին։ «Անակնկալները սկսվել են երեկ կեսօրից։ Անի Գրիգորյանը տորթով, ծաղիկներով, արջուկով շնորհավորեց ինձ։ Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին նաև ընկերներս՝ ծաղիկներով, տորթով եկան շնորհավորելու»,– պատմեց Նաիրան, ում մայրը ևս կեսգիշերին տորթ ու նվեր էր պատրաստել։ «Մայրս ինձ անձնական նվեր է մատուցել, որը չեմ բացահայտի։ Իմ մաման տարբերվում է մյուս մայրերից այն առումով, որ երբևէ առանց իմ գիտության ոչինչ չի անում, սակայն նվերների տեսանկյունից ասում եմ՝ քո ցանկությամբ մի բան ընտրի։ Նա ինձանից լավ գիտի՝ ինձ ինչ է պետք»,– հավելեց դերասանուհին։ Նաիրան պատմեց, որ ամենատպավորիչ ծնունդը եղել է 20–ամյակը, որին շատ էր սպասում։ «Շատ հետաքրքիր ու լավ անցավ։ Այդ տարի նաև կնքվեցի։ Հաջորդ օրվանից կյանքս 180-աստիճանով փոխվեց։ Մասնագիտական առաջարկ ստացա, թեև դեռ ուսանող էի։ Շատ փոփոխություններ  եղան։ Նույնը սպասում եմ նաև 30–ամյակիս»,– նշեց դերասանուհին, իսկ հարցին՝ շրջադարձային ի՞նչ փոփոխության է սպասում 30-ամյակին, արձագանքեց։ «Աստված երրորդություն է սիրում։ Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը (Նաիրան հաշվում է նաև անհաջող նշանադրությունը, հեղ.): Ես զգում եմ՝ ինչ է լինելու։ Երեք տարի առաջ, ասացի՝ այս տարի մայրանալու եմ, այդպես էլ եղավ»։
 
 






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր