16:15 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա         16:13 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...    

17 մար 2017 13:15

Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի առաջին կադրերը.Տեսանյութ

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Մինչև այդ երգչուհին արդեն ներկայացրել է տեսահոլովակի թիզերը։
Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժինը մանրամասներ է հայտնել երգի և տեսահոլովակի մասին. «Արծվիկը մայիսի 9-ին կկատարի ''Fly with me'' երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի: Fly with me երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան: Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների եւ ընդհանրությունների վրա եւ զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար: Տեսահոլովակում եւս պահպանված է երգի մեղեդային գիծը եւ ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ եւ լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արեւի ճառագույթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ»:
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր