10:50 - Նախկինները գայթակղիչ առաջարկնե՞ր են անում իշխող թիմի անդամներին. «Իրատես»         10:44 - Մոսկվայում սպանված Բոլյանը եղել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. «Ժողովուրդ»      10:25 - Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է.«Ժողովուրդ»    

17 մար 2017 16:15

Հայաստանում ամենաքննադատվածը ես եմ. Սերժ Սարգսյան

 

Այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, եւ ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ։ Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով այն, որ ԳԱԱ հասցեին անհարիր արտահայտություններ են հնչում։

«Մեր հասարակության մեջ որեւէ մեկը ապահովագրված չէ քննադատությունից, եւ զերծ չէ քննադատությունից։ Այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, եւ ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ։ Քննադատությունից որեւէ մեկը հաճույք չի ստանում, միայն, երեւի թե, մազոխիստները։ Բայց որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք առարկայական են, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, եթե դրանք ուղղված են աշխատանքները ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»,-ասաց ՀՀ նախագահը:

Նա կոչ արեց չզարմանալ, որ լրատվամիջոցներում, ընդհանրապես հանրային խոսքի մեջ շատ մարդիկ խոսում են թեմաների շուրջ, որոնցից գաղափար չունեն. «Ես կարծում եմ սա այն գինն է, որ մենք վճարում ենք փակ հասարակությունից դեպի բաց հասարակություն անցնելու ճանապարհին։ Այդպիսի մոտեցումը միայն Ակադեմիայի կամ գիտության մասով չէ։ Եվ ամենացայտուն կերպով դա նախընտրական ժամանակ է դրսեւորվում։ Մարդիկ խոսում են թեմաներից, որոնցից ընդհանրապես գաղափար չունեն»:

Նրա խոսքով, պարտադիր չէ, որ բոլորի խոսքը կոմպետենտ լինի, ազդեցիկ լինի. «Ուղղակի վատն այն է, որ այդ մարդիկ, ուղիղ նայելով տեսախցիկին, իսկ հեռուստատեսությամբ ոնց որ հեռուստադիտողի աչքին, սուտ են ասում, թվեր են հնարում, որոնք իրականության հետ որեւէ առնչություն չունեն։ Նույնն էլ գիտության պարագայում է»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր