17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

18 մար 2017 11:50

Թուրքական թերթն իր շապիկին պատկերել է Մերկելին՝ «տիկին Հիտլերի» կերպարով

 

Թուրքական «Գյունեշ» օրաթերթը համար է թողարկել, որի շապիկին պատկերված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նացիստական համազգեստով, որի կողքին փակցված է «Տիկին Հիտլեր» գրությունը, գրում է գերմանական Bild-ը։ Կանցլերին Հիտլերի հետ ասոցացվող «բեղիկներ» են ավելացրել, իսկ նրա ձախ ուսի վերևի հատվածում սվաստիկա տեղադրել։ Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։ Անցյալ շաբաթ Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի այս քայլը նացիստական էր որակել:

Турецкая газета Güneş выпустила номер, на обложке которого изображена канцлер ФРГ Ангела Меркель в нацистской униформе


 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր