20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

16 հուն 2016 11:44

ՊԵԿ-ի աշխատակիցները հայհոյել են քաղաքացուն և սպառնացել վնասել ավտոմեքենան

Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից։
Մասնավորապես՝ Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ընկերոջ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս իրեն կանգնեցրել են ՊԵԿ աշխատակիցներ, ապա հայհոյանքներ տալով և ավտոմեքենան վնասելու սպառնալիքներ հնչեցնելով, բռնության գործադրմամբ իրեն դուրս են հանել ավտոմեքենայից: 
Նույն աշխատակիցները, ստուգելով ավտոմեքենայի սրահը և այնտեղ հայտնաբերելով իր և եղբոր կողմից Երևան քաղաքից գնած գազալիցքավորման տարաները և լվացքի փոշին, հայտարարել են, թե, իբր, դրանք, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից:
Վերջիններս վերցրել են ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը ու բջջային հեռախոսը, և ավտոմեքենայի հետ միասին իրեն տարել են Բագրատաշեն մաքսակետ:
Այնուհետև, հիշյալ մաքսակետի աշխատասենյակներից մեկում, մաքսային տեսուչը կազմել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ դրա մեջ մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, ըստ իր հայտարարության, նշված գազալիցքավորման տարաները և լվացքի փոշին, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: 
Ծանոթանալով արձանագրության բովանդակությանը, ինքը հրաժարվել է ստորագրել դրա տակ և գրառում է կատարել, որ համաձայն չէ բովանդակության հետ:
Բացի այդ, ՊԵԿ նույն աշխատակիցները հետ են վերադարձրել միայն բջջային հեռախոսը, իսկ տարաներով բեռնված ավտոմեքենան և թվարկված բոլոր փաստաթղթերը, առանց համապատասխան փաստաթղթավորման, պահել են մաքսակետում:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր