22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

20 մար 2017 11:25

Բրոկոլին կարող է պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից

Օրեգոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ բրոկոլիի կանոնավոր օգտագործումը ընդունակ է պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումից:
Մասնագետները երկարատեւ հետազոտությունների ընթացքում հաստատել են, որ բրոկոլիի կանոնավոր օգտագործումը կարող է պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումից: Բանն այն է, որ կաղամբը պարունակում է սուլֆորաֆան նյութը, որը բջջային մակարդակում ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
Տվյալ միկրոտարրն արգելափակում է այն գեները, որոնք նպաստում են չարորակ պրոցեսների զարգացմանը, եւ խոչընդոտում են հետագայում դրանց հայտնվելուն: Չկոդավորված ՌՆԹ-ի շղթայում կան lncRNAs գեներ, որոնց քանակը հասնում է տասնյակ հազարի: Գիտնականները երկար տարիներ կարծում էին, որ այս միացություններն առանձնահատուկ դերակատարում չունեն եւ ոչ մի ֆունկցիա չեն կատարում, այդ պատճառով դրանք անվանում եին «աղբային գեներ»: Սակայն վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բջիջների փոխակերպման պատճառը, որը օնկոպրոցես է առաջացնում, հաճախ հենց այս գեներն են:
Սուլֆորաֆան նյութը, որը պարունակվում է բրոկոլիի մեջ, կարող է կանխել քաղցկեղի առաջացումը եւ չեզոքացնել lncRNAs-ի գործառնությունը: Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը բջջային կենսաբանության մեջ նոր աստիճան կդառնա եւ կօգնի ոչ միայն պայքարել շագանակագեղձի քաղցկեղի, այլ նաեւ ուրիշ համանման հիվանդությունների դեմ: Ծրագրվում է սուլֆորաֆանի հիմքով դեղամիջոցների ստեղծում, որոնք թերապեւտիկ վերահսկողություն կկատարեն:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր