Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ասեմ...Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները          Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի       Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության    

20 մար 2017 11:00

Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի փրկարարական սպառազինությունը կարդիականացվի

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր աշխատանքային այցելության ժամանակ հանձնարարել է արդիականացնել Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի փրկարարական սպառազինությունը:
ԱԻՆ-ից  հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում նախարարն այցելեց Սեւան եւ Ճամբարակ քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ՝ ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատ: Դ. Տոնոյանը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը, զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ աշխատանքների եւ առկա խնդիրների վերաբերյալ: Դ. Տոնոյանը մի շարք հանձնարարականներ տվեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին եւ Գեղարքունիքի մարզային վարչության պետ փ/ծ գնդապետ Է. Գալստյանին՝ կարգադրելով բարելավել փրկարարների համազգեստի որակը, որպեսզի այն լինի առավել հարմարավետ աշխատանքի համար եւ դիմացկուն:
Անդրադառնալով Հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ նախարարը հանձնարարեց արդիականացնել ջրի տակ աշխատանքներ իրականցնելու համար նախատեսված սարքավորումները՝ ջրափրկարարների աշխատանքն ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելու նպատակով:
ԱԻ նախարարի աշխատանքային շրջայցի հաջորդ կայանը Տավուշի մարզն էր: Դ. Տոնոյանը եղավ Իջեւան քաղաքի մարզային փրկարարական վարչությունում, Դիլիջան եւ Բերդ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներում: Տեղի անձնակազմի հետ քննարկելով առկա խնդիիրները՝ նախարարը Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանին հանձնարարեց արդիականացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գույքն ու տեխնիկական հագեցվածությունը՝ կիրառելով շվեյցարական գործընկերների կողմից տրամադրված սարքավորումները:
Նախարար Տոնոյանի մարզային այցելության վերջին կայանը Ազատամուտ եւ Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերն էին: Դ. Տոնոյանն այցելեց գյուղերում տեղակայված ԱԻՆ հենակետերը: Նախարարը ծանոթացավ գնդի տեխնիկական սպառազինությանն ու հենակետերի շենքային պայմաններին՝ տալով մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական եւ մասնագիտական պատրաստվածությանը՝ նշելով, որ մարդկային կյանքերի փրկության հարցում այն առաջնային գործոններից է:
Մարզային այցելությունների ընթացքում ԱԻ նախարարը հետեւեց ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների պատրաստման դասընթացներին, որոնց մասնակցում են ԱԻՆ աշխատակիցները: Դ. Տոնոյանը նաեւ հանդիպել է Բերդի եւ Սեւանի քաղաքապետերի ու երկու մարզերի համայնքային ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքոււմ քնարկվել է համայնքներում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրը՝ ԱՌՆ ոլորտին առնչվող կետը համայնքային բյուջեում ներառելու միջոցով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր