18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

16 հուն 2016 12:32

Շվեյցարիան հետ է կանչել Եվրամիությանն անդամակցելու դիմումը

Շվեյցարիան հետ է կանչել Եվրամիությանն անդամակցելու դիմումը, որը ներկայացվել էր դեռևս 1992թ.-ին,- հայտնում է ТАСС գործակալությունը:
Նման որոշում է ընդունել երկրի Կանտոնների խորհուրդը` շվեյցարական խորհրդարանի «փոքր պալատը»` իր համաձայնությունն արտահայտելով մարտին «մեծ պալատի»` Ազգային խորհրդի նույնանման որոշմանը:
Հայտնում են, որ ԵՄ-ին երկրի անդամակցությանը դեմ է քվեարկել 27 պատգամավոր, իսկ հայտի պահպանման կոմնակիցների թիվը 13 է եղել:
ԵՄ-ին անդամակցելու դիմումը հետ կանչելուն կողմ է քվեարկել 27 պատգամավոր` ընդդեմ 13-ի: Ազգային խորհրդում մարտին այդ որոշմանը կողմ է արտահայտվել 126 պատգամավոր, դեմ` 46-ը, իսկ 18-ը ձեռնպահ են քվեարկել:
Պարբերականը նշում է, որ այս որոշումը զուտ խորհրդանշական է, քանի որ հայտը ուժը կորցրել է 2015-ի հանրաքվեից հետո, որի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցությանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր