22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

20 մար 2017 17:54

Հրաչիկ Աբգարյան. «Մեր փրկության միակ ձևը միասնությունն է»

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները մտել են  երկրորդ փուլ: Այդ ընթացքում, թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները ի ցույց դնել, սակայն ժողովուրդը լավ գիտի, թ՛ե  ով-ով է: Արմավիրի մարզի թիվ 6  ընտրատարածքը «դեմքերի պակաս չունի»: Մասնավորապես, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, Էջմիածնի(Վաղարշապատի) նախկին քաղաքապետ, արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ՝ մահապարտների ջոկատի հրամանատար, այժմյան «Վաղարշապատ» մարզադպրոցի հիմնադիր-ղեկավար Հրաչիկ Աբգարյանը մի մարդ է` ինչպես ժողովուրդն է ասում, որ նա չի փոխել ոչ իր քաղաքական դիմագիծը, ոչ պաշտոնն ու աթոռը, ոչ էլ  նրան դիմավորած կյանքի բարդ էտապները: Նա հասցրել է հեղինակություն վայելել թե երիտասարդների և թե տարեցների շրջապատում: Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի տարածաշրջանի ազգաբնակչությանը մեր կողմից արված հարցման արդյունքում պարոն Աբգարյանի մասին, շատերն  արտահատվեցին հետևյալ կերպ,-«Նա գործի մարդ է, ով քիչ խոսում է և շատ գործ անում»:
  Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրման հետ կապված թեկնածու Հ. Աբգարյանն ասաց,-«Ես  գլուխ եմ խոնարհում Լեոնիդ Ազգալդյանի գաղափարական հենքի,  Աշոտ Նավասարդյանի ղեկավարած  և  Անդրանիկ Մարգարյանի կողմից  շարունակվող ՀՀԿ  նպատակներին ու դրանց իրականացմանը: Եվ այդ տաղանդաշատ մարդկանց շնորհիվ ստեղծվեց ՀՀԿ-ն: Ընտրություններից առաջ հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից՝ իրենց ռեյտինգային ցուցակներով առաջադրման առաջարկություն եմ ստացել, սակայն ես երբևէ իմ կուսակցությունը չեմ փոխել, այլ ճամբար չեմ գնացել: Այսօր շատ է խոսվում ՀՀԿ ցուցակի մեջ ներգրավված մարդկանց մասին, ի դեպ, հիշեցնեմ, որ երբ ես եղել եմ կուսակցության գաղափարախոսության կրողը և մինչ օրս շարունակողը,  այսօրվա հանրապետականների 70տոկոսը  չկային»:  
 Պարոն Աբգարյանի խոսքերով՝ այսօր ցանկացած մեկը կուսակցություն է հիմնում և խոսում ազգային արժեքների պահպանման անունից, մինչդեռ մենք ունենք արտաքին թշնամի (թուրքը), որի դեմ պայքարելու համար մենք պետք է միասնական և հավաքական ուժ ստեղծենք: Իսկ այն հարցին թե արդյո՞ք  վերջին շրջանում ՀՀԿ չի վարկաբեկվել ժողովրդի մոտ,  թեկնածուն շարունակեց,-«Ցավոք սրտի, բիզնես և շահադիտական նպատակներից ելնելով այնպիսի մարդիկ համալրեցին կուսակցության շարքերը, որ տաղանդավոր մարդկանց, նպատակները, գաղափարախոսությունները այսօր մարդկանց մտքից հետ նահանջեցին:  ՀՀ անկախությունն ու արցախյան հաղթանակը մեծ տոն է, սակայն մենք լինելով հաղթած պետություն, բայց պարտվողի կարգավիճակի հոգեբանություն ենք ձեռք բերել, որը պետք է շտկել, իսկ ներքին ցնցումները մեզ համար անընդունելի է: Մեզ համար հիմնական արժեքը եղել և մնում է ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ: Մեր երկրի քաղաքացին պետք է տնտեսական և սոցիալական հարցերից հեռու լինի, նորմալ կյանքով ապրի  հակառակ դեպքում ներքին ցնցումները  կքայքայեն մեր երկրի հիմքերը»:
Առաջիկա  ծրագրերի հետ կապված հանրապետական թեկնածուն  նկատեց,- «Իմ կյանքի նպատակը իրերին իրենց դեմքերով և անուններով կոչելն է և այդ ֆոնին շատ տեղին է ասել, որ ապագա խորհրդարան նրանք պետք  է գնան,  ովքեր աշխատելու, ստեղծելու  (սպորտի, տնտեսություն, գիտության) բնագավառներում իրենց  լուման կներդնեն օրենսդրական նախաձեռնություններով: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին միանալ և  երկիրը դուրս բերել այս ճահճացած իրավիճակից, ինչո՞ւ, որովհետև ներկայիս իրավիճակում այլ բան ձեռնարկելն անմտություն է, և երկրին վնաս կբերի միայն: Պետք է մեր՝ Հանրապետական կուսակցությունը, պաշտպանել պատեհապաշտներից, ովքեր մտնում են իշխանական կուսակցություն ու իրենց վատ դրսեւորում»,-այսպես եզրափակեց մեր զրույցը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Հրաչիկ Աբգարյանը:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր