14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

21 մար 2017 12:40

«Առեղծվածային գեյշա». WiwiBloggs-ի անդրադարձը Արծվիկի եվրատեսիլյան երգին

«Արծվիկն ասես ճապոնական արքայադուստր լինի, առեղծվածային գեյշա»,-ահա այսպիսին է հանրահայտ՝ WiwiBloggs կայքի լրագրողների առաջին արձագանքը  «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի եւ տեսահոոլվակի մասին։
WiwiBloggs-ի տղաները դիտել են Արծվիկի «Fly With Me» տեսահոլովակն ու կիսվել իրենց առաջին տպավորություններով. «Պարզապես հրաշալի է էթնիկ, ավանդական ոճերի միախառնումը, որը, կարծում եմ, էքսպերեմենտալ է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ռիսկային»,-ասում է լրագրող Վիլյամը։
Մեր երգը, սակայն, նրա գործընկերոջն այնքան էլ դուր չի եկել. «Արծվիկը շատ լավ վոկալիստ է, համաձայն եմ, բայց այս երգն ինձ ոչինչ չտվեց, այն չվառեց իմ կրակը։ Երգն ու հոլովակը վատը չեն, բայց հիասքանչ էլ չեն»։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպան Արծվիկը մարտի 18-ին երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը:
Այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:
Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:
«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր