15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

21 մար 2017 19:45

Ժամանակն է, որ Էրդողանը հասկանա, որ ցանկալի մարդ չէ Գերմանիայում

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր և փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիենը հայտարարել է, որ արդեն ժամանակ է, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանա, որ Գերմանիայում ինքն ու իր վարած քաղաքականությունը դրական չեն ընկալվում և որ գերմանացիները չեն ցանկանում տեսնել նրան իրենց երկրում, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: «Այս տեսակ վիրավորանքներ օգտագործող անձը չի կարող սպասել, որ կգա Գերմանիա և նրան կտրամադրեն ոստիկանական պահակախմբեր իր անվտանգությունն ապահովելու համար», - ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։ Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր