Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին          Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի       Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը    

22 մար 2017 10:20

Միհրան Պողոսյանը բակային հանդիպումները «զարդարելու» համար գովերգող է բերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում իշխանությունը ներեց օֆշորային սկանդալը, այժմ էլ սիրիահայերի շնորհակալություններով է «զարդարում» քարոզարշավը: Զոհված զինվորների ծնողները չեն մասնակցում նրա քարոզարշավին, փոխարենը «Քեթրին գրուպի» քարոզչական տեսանյութից տեղեկանում ենք, որ բակային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անպայման գտնվում է մեկը, ով գովերգում է Միհրան Պողոսյանին՝ հավաքվածներին ներկայացնելով նրա մեծ արժանիքները: Իսկ բակային վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Միհրան Պողոսյանին շնորհակալություն էր հայտնում «Սիրիայի գործարարների միության» նախկին փոխնախագահը՝ շեշտելով, որ Միհրան Պողոսյանը սիրիահայերի համար շատ մեծ բան է արել. «Իրականում շատ բարերար մարդ ա, ուզում ա օգնել բոլորին»: «Համենայն դեպս ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ»,– ներկաներին ասաց միլիոնատեր, ԴԱՀԿ նախկին պետը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր