21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

22 մար 2017 11:15

Գիտնականները չեն բացառում Մարսի հետ Երկրի բախումը

Երկրաֆիզիկոս Սթիվեն Մեյերսը եւ Վիսկոնսինի համալսարանի նրա գործընկերները միլարդավոր տարիներն անց հնարավոր են համարում Երկրի եւ Մարսի բախումը, գրում է Scientific American պարբերականը:
Հետազոտողները եկել են այն համոզման, որ Արեգակնային համակարգը  քաոսային է, այսինքն, նրա վարքագիծը զգայուն է նախնական պայմանների փոփոխության նկատմամբ: Սա նշանակում է, որ երկրի ուղեծրի անգամ ամենաչնչին փոփոխությունները կարող են խոշոր կտրվածքով համակարգի ընդհանուր դինամիկայում նկատելի փոփոխություններ առաջացնել:
Գիտնականները կլիմայական փոփոխությունների հաճախակիությունը բացատրել են Երկրի եւ Մարսի փոխգործակցությամբ: Ըստ նրանց՝ դա հատուկ է քաոսային համակարգերին եւ նշանակում է, որ միլիարդավոր տարիներ հետո Երկիրն ու Մարսը կարող են բախվել: Սակայն աղետի հավանականությունը, ըստ գիտնականների, շատ փոքր է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր