18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

22 մար 2017 12:20

Արծվիկը «մարտահրավեր» է նետում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին.Տեսանյութ

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:

 

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական մամուլում լուրեր են տարածվել, թե Հայաստանի ներկայացուցչին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում։ Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։

Ավելի ուշ Life-ի հետ զրույցում Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողերը, հերքել է լուրերը, թե Արծվիկը եղել է Ղրիմում.  «Արծվիկը չի այցելել Ղրիմ։ Ես նրա հարազատ քույրն եմ եւ 100 տոկոսով վստահ կարող եմ ասել, որ նա չի մեկնել Ղրիմ»։ 

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել,-NEWS.am STYLE-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից.

Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: 

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր