18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

22 մար 2017 19:00

«Կաքավիկ» երգը` «Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցչի կատարմամբ. Արծվիկի «մարտահրավերն» ընդունված է

 

Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան ընդունեց Արծվիկի` հայկական ազգային երգ կատարելու «մարտահրավերը»: Երգչուհին իր ֆեսբուքյան էջում հրապարակել է «Կաքավիկ» հայտնի երգի cover տարբերակը, ինչպես նաեւ հայերենով բարեւել իր հետեւորդներին:

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս: ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր