17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

24 մար 2017 16:20

Արմաշ գյուղում ձկնաբուծարանի 25-ամյա պահակը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել

Մարտի 24-ին, ժամը 06:50-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել,   որ Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակը զենքով ինքնասպանություն է գործել: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 23-ին ժամը 23:00-ից մինչև մարտի 24-ի առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում 1992թ.-ին ծնված Տ.Ա.-ն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից գլխի շրջանում կրակելու միջոցով»: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր