«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

24 մար 2017 18:20

Նոր Գեղիի պայթյուն-փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. մանրամասներ

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 24-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմենակ Ազարյանը:
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 33-ամյա Ա. Հարությունյանը, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր