Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

25 մար 2017 14:00

«Որևէ մեկը չասի՝ սաղդ նույնն եք, գնացեք ձեր թալանչիների հետ ապրեք, մեր վրա մուննաթ չգաք».Ն. Փաշինյանը՝ դիլիջանցիներին

Այսօր քարոզարշավի շրջանակներում Լոռի և Տավուշ այցելած «Ելք» դաշինքի անդամները քաղաքում տարբեր կանգառներում փոքրիկ հանրահավաքներին բացատրում էին, որ փոփոխություններ ունենալու համար շատ կարևոր է մեկ մարդու ջանքը, մեկ մարդու քվեն, քանի որ քաղաքականութան մեջ փրկիչը քաղաքացին է:
«Հայաստանում ինչքան ջահել կա, կորած, փախած են, ինչքան ջահել կա Դիլիջանի մեջը, պարապ ա, սա ինչ ա, էս ինչ ա, պայքար, պայքար սա ինչ ա, ախր, ինչ են անում ժողովրդի համար»,- Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին պատուհանից հարցրեց դիլիջանցի մի կին:
Էդմոն Մարուքյանն ու Փաշինյանն էլ բացատրեցին, որ եթե ուզում են փոփոխություններ, ուրեմն՝ պետք է իրենց ընտրեն: Կանայք դժգոհեցին, որ ճիշտ չէ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց չընդհանրացնել: «Ժողովրդին գործ տան, գործ»,- շարունակեց դիլիջանցի կինը, Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ասելով, թե գործ «ո՞նց տան, գործ իրե՞նց տան, թե՞ ժողովրդին»:  «Փախնում, գնում են, դուք էլ իրենց ընտրում եք, որ ավելի փախնեն»,- կնոջը հակադարձեց Նիկոլ Փաշիրնյանը, նա էլ հուսահատ ասաց՝ «էհ, լավ է»:  Նիկոլ Փաշինյանն էլ բարկացավ՝ «Ի՞նչն ա լավ է, ճշտություն ձեր մեջ կա՞»: «Որովհետև ժողովուրդը չի կարում ոտքի կանգնի»,- պատասխանեց կինը, իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չի կարում կանգնի, հեսա 20 հազար դրամները կտա, ավելի կպպզի: Դուք մեզ հետ ճշտությունից չխոսեք»: 
Իսկ հետո արդեն Նիկոլ Փաշինյանը, դիլիջանյան այդ բակից հեռանալուց առաջ բարձրախոսով հայտարարեց. «Որևէ մեկը մեզ չասի՝ սաղդ էլ նույնն եք, եթե դուք նույնն եք, մենք նույնը չենք: Եթե դուք նույնն եք, ուրեմն՝ գնացեք ձեր ընտրության, ձեր Հանրապետականի, ձեր թալանչիների հետ ապրեք, մեր վրա մուննաթ չգաք ընդհանրապես»: 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր