15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

25 մար 2017 19:40

«Այդ դետալը մենակ Սերգեյ Լազարևը չի արել». Արամ Նիկոլյանը Արծվիկի հագուստի մասին

«Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը վերջերս ներկայացրեց «Fly with me» տեսահոլովակը։ Տեսահոլովակի պրեմիերայից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին։ Շատերն ասում են, որ Արծվիկը կրկնօրինակել է ռուս երգիչ Սերգեյ Լազարևին։
Tert.am Life–ն այս թեմայի շուրջ զրուցեց ոճաբան Արամ Նիկոլյանի հետ, որը զբաղվել է Արծվիկի ոճով։
«Հագուստի դետալը վերցված է 2013 թվականի հայտնի դիզայներներից մեկի հավաքածուից։ Երգն իր մեջ ունի տարբեր մշակույթներ ու փորձել ենք այդ տարբեր մշակույթները ցույց տալ նաև հագուստի մեջ։ Կերպարի մեջ կան հայկական զարդեր, ճապոնական թևեր ու տարբեր գույներ։ Առհասարակ մեր ժամանակներում վերցնել ինչ–որ մի բան ու օգտագործել վաղուց ընդունված է։ Բավականին դժվար է ինչ–որ բան անել, որը չի արվել։ Տեսահոլովակի վրա աշխատել են շատ մարդիկ և սա թեմային աշխատանք է։ 3 օրում նստել հեծանիվ մտածելը անիմաստ է»,–ասաց Արամը։
Հարցին` սպասո՞ւմ էիք նման արձագանքի, նա պատասխանեց. «Չէի մտածում, որ նման մեծ արձագանք կլինի։ Արծվիկը երգի մրցույթի է մասնակցում, ոչ թե նորաձևության։ Ես ավելի խորն եմ մտածում, երբ հավաքածու եմ ստեղծում։ Ինքս ծանր չեմ տանում այդ քննադատությունները, քանի որ դա իմ հեղինակային աշխատանքը չէ, այլ աշխատանք է, որը արվել է տվյալ պահի համար։ Դետալը տեխնիկա է, որը օգտագործվել է։ Այդ դետալը մենակ Սերգեյ Լազարևը չի արել։ Եթե համացանցում որոնեն, ապա կտեսնեն նույն դետալով շատ այլ բաներ։ Դա նույն է, որ ասենք փոռիկներով վերնաշապիկ չենք կարող անել, քանի որ Dolce&Gabbana–ն իր հավաքածուում օգտագործել է»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր