20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

16 հուն 2016 12:00

​Մոնտեվիդեոյում բացվեց Փարամազի հրապարակը. ՀՀ Նախագահը ուղերձ է ուղարկել

Հունիսի 15-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանվեց Հայ ազգային ազատագրական պայքարի հերոս, Հնչակյան հեղափոխական  Փարամազի անունով: Չնայած ձմեռային ցուրտ եղանակին, հանդիսավոր արարողությանը ներկա էին Ուրուգվայի  մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետը, Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեշիշյանը, Սոցիալական զարգացման փոխնախարար Անա Օլիվերան, խորհրդարանի պատգամավոր Պեդրո Եստանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը, Ավետարանական եկեղեցու հովիվ Օբեդ Բոյաջյանը, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը, ՍԴՀԿ Ուրուգվայի շրջանի վարիչ մարմնի անդամները և շուրջ 100 մասնակիցներ: Միջոցառումը սկսվեց Ուրուգվայի և Հայաստանի օրհներգների կատարմամբ, ապա ընթերցվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ուղղված Մոնտեվիդեոյի իշխանություններին և հայ համայնքին(ուղերձը՝ կից):  Հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետնու Ուրուգվայի հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը: Օրհնության խոսքում Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը նկատեց, որ հրապարակիվերանվանումը հայ մեծ հեղափոխական Փարամազի անունով հարգանքի տուրք է մի ողջ ժողովրդի պայքարին: Հայ ԱռաքելականԵկեղեցին, ըստ Սրբազան առաջնորդի, շնորհակալ է Ուրուգվայի իշխանություններին այս հրապարակի վերանվանման համար, քանի որՓարամազը եղել է Էջմիածնի ճեմարանի աշակերտ է եղել:  Փարամազի և իր ընկերների գործունեության հետքը թարմ է հայ ժողովրդիհիշողության մեջ՝ նշել է Սրբազան Առաջնորդը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումներով է պսակվում հայժողովրդի արդար պայքարը՝ հանուն արդարության վերջնական հաստատման: Նա նաև փոխանցել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանշնորհակալական խոսքը՝ ուղղված Ուրուգվայի իշխանություններին:
ՍԴՀԿ Ուրուգվայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ, ճարտարագետ  Խորխե Միգել Գինոսյանն իր ելույթի մեջ առանձնացրեց 20-ների պատմական նշանակությունը և նշեց, որ Հնչակյանները մշտապես եղել են սոցիալական արդարության և ազատության ջատագովներ: Փարամազի հրապարակի բացումը՝ նրա նահատակությունից 101 տարի առաջ, ևս մեկ ուղերձ է ցեղասպան Թուրքիային, որ արդարությունը հաղթելու է:
Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետի խոսքերով, Փարամազի հրապարակի բացումը խորհրդանշում է ազատությունը, ժողովրդավարությունը և մարտական արժեքները:
<<Փարամազը ողջ է, քանի մենք իրեն հիշում և հարգում ենք>>,-ասել է Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատարը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր