10:17 - Լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը.«168 Ժամ»         10:00 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      17:15 - Սեռական բնույթի ձայնագրությունները կայքէջից ջնջելու պատրվակով բնակչուհուց հափշտակել է զգալի չափի գումար    

27 մար 2017 11:45

Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը կոչ է արել թուրքերին թույլ չտալ Էրդողանի լիազորությունների ընդլայնում

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնում: 
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի ժողովրդի շրջանում տարածված վախը Թուրքիայի իշխանություններին հաջողվել է տարածել նաև Գերմանիայի թուրքական համայնքում:
«Մենք միշտ ցանկացել ենք տեսնել տնտեսապես հզոր Թուրքիա, Թուրքիա, որը հավասար պայմաններ կստեղծի իր բոլոր քաղաքացիների համար: Թուրք, քուրդ, հայ, Էրդողանի կողմնակից կամ հակառակորդ՝ ինչ ուզում է լինի: Մենք ցանկացել ենք տեսնել ամբողջ աշխարհում հարգանք վայելող Թուրքիա, մինչդեռ դա հնարավոր է միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, մտքի և մամուլի ազատության հաստատման պարագայում», - նշել է Օզդեմիրը գերմաներենով և թուրքերենով հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր