Ռուսաստանում զենքի դիլերների հանցախումբ է բացահայտվել. որտեղ են տեղակայված զենքի պատրաստման պահեստները

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կենտրոնական Ռուսաստանում զենքի վաճառքով զբաղվող խոշոր հանցախումբ է բացահայտել. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առգրավվել է 56 հրազեն, 15 կգ պայթուցիկ, նռնակ և զինամթերք: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ՝ կասեցվել է միջտարածաշրջանային հանցախմբի գործունեությունը: Ձերբակալությունները տեղի են ունեցել անցած շաբաթ Կալուգայի, Բրյանսկի և Մոսկվայի շրջաններում. բացահայտվել է զենքի պատրաստման և վերամշակման 4 պահեստ: