17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

27 մար 2017 15:10

ՌԴ-ում ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը մարտահրավեր են նետում Պուտինին

Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում ամենախոշոր բողոքի ցույցերը, որոնց հետևանքով ձերբակալվել է նաև Ալեքսեյ Նավալնին՝ մարդ, որը քննադատում է Կրեմլին և ցանկանում է դառնալ Պուտինի մրցակիցը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում՝ գրում է Մարկ Բենեթսը Politico պարբերականում:
Անցած կիրակի ընդդիմության ակցիաները, որոնք կազմակերպվել էին Նավալնիի կոչերով, կայացել են ամբողջ Ռուսաստանով մեկ՝ 80 փոքր և մեծ քաղաքներում՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ ավելի վաղ Նավալնին հայտարարել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որպես կաշառք ավելի քան 1 միլիարդ դոլար է վերցրել պետական բանկերից և խոշոր գործարարներից: Զայրացած ցուցարարները չլսեցին ոստիկանության կոչերը և չարտոնագրված ցույց անցկացրին՝ ասվում է հոդվածում:
Իրավապաշտպանների խոսքով՝ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ, այդ թվում՝ Նավալնիի հակակոռուպցիոն կազմակերպության բոլոր անդամները: Հոդվածագրի կարծիքով՝ կիրակի տեղի ունեցած ցույցերի մասշտաբը և այն փաստը, որ ընդդիմության կողմնակիցները չեն ենթարկվել իշխանությունների՝ ցույցեր անցկացնելու արգելքին, անհանգստացնում են Կրեմլին նախագահական ընտրությունների նախաշեմին:
Հոդվածը հիշեցնում է նաև, որ փետրվարին Նավալնին մեղավոր է ճանաչվել խարդախության համար և դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման:
«Նավալնին ճնշում է և չի դադարի ճնշել Կրեմլին, սակայն նա անկանխատեսելի է, նրա մասնակցությունն ընտրություններին ծայրահեղ կբարդացնի ընտրարշավը Պուտինի համար»,- պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկին: Նրա կանխատեսմամբ՝ Կրեմլը կանի ամեն ինչ՝ թույլ չտալու համար, որ Նավալնիի անունը հայտնվի քվեաթերթիկում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր