20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

27 մար 2017 18:24

Կիպրոսցի երգիչը կատարում է հայկական երգ (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի մարտահրավերը՝ կատարել հայերեն երգ։

Հովիգն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է հոլովակ՝ գրելով.

«Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր