18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

28 մար 2017 14:05

ՀՀԿ-ն 8%-ով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ-ի նոր հարցումը

Խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունն առաջադրված 9 կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքից ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացածը երկրորդական դեր ունեն: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով Հայաստանում իրականացրած նոր հարցումների արդյունքները, որոնք կատարվել են նախընտրական քարոզչության ժամանակ: Համեմատելով պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ ВЦИОМ-ի կողմից իրականացված հարցման արդյունքների հետ՝ Ֆյոդորովն ասաց, որ ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս և նախորդ հարցման ցուցանիշի համեմատ նվազել է 4 տոկոսով: Ֆյոդորովը, սակայն, նշեց, որ հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է. հարցման արդյունքներով` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս: ՀՀԿ-ն, փաստորեն, 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ունի առավել արդյունավետ տարածքային ռեսուրս, որի շնորհիվ կուսակցությանը առավել լավ արդյունք է գրանցում իր վարկանիշային թեկնածուների միջոցով։ Միաժամանակ, ըստ սոցիոլոգի, ՀՀԿ-ն այս ընթացքում մեծացրել է նաև իր մասին տեղեկացվածությունը հանրության շրջանում, այժմ ավելի շատ մարդիկ են տեղեկացված ՀՀԿ քարոզչական նյութերի, պաստառների մասին: Ցուցանիշը նախորդ հարցման հետ համեմատած 44 տոկոսից հասել է 57 տոկոսի: Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն նաև «Ելք» դաշինքը (6 տոկոս), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5 տոկոս) և «Հայկական վերածնունդ»-ը (4 տոկոս):  Հարցման արդյունքների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական պոտենցիալը հիմնվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (87 տոկոսը վստահում է, 10 տոկոսը չի վստահում): Միաժամանակ ՀՀԿ նախընտրական պոտենցիալն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է (84 տոկոսը վստահում է, 11 տոկոսը չի վստահում), որի ղեկավարած կառավարությունը 72 տոկոսը գնահատում է դրական: Հարցվածները ՀՀԿ-ից վստահում են նաև Վիգեն Սարգսյանին (39 տոկոսը վստահում է, 30 տոկոսը չի վստահում) և Տարոն Մարգարյանին (57 տոկոսը վստահում է, 31 տոկոսը՝ ոչ):  «Ելք» դաշինքը նույնպես ուժեղ առաջնորդ ունի՝ Նիկոլ Փաշինյանը (59 տոկոս), որի շնորհիվ դաշինքի՝ խորհրդարան մուտք գործելու հավանականությունը մեծացել է: «Ազատ Դեմոկրատներ»-ից ամենաշատը վստահում են Անահիտ Բախշյանին (51 տոկոսը վստահում է, 20 տոկոսը չի վստահում), «Հայկական վերածնունդ»-ից թե՛ Արթուր Բաղդասարյանին, թե՛ Հեղինե Բիշարյանին ավելի շատ չեն վստահում, քան վստահում են։ Նույնը նաև «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում է, առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին վստահում է 32 տոկոսը, չի վստահում 64 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանին 40 տոկոսը վստահում է, 45 տոկոսը՝ ոչ:  Փոքր կուսակցություններից Ազգային ժողովում անցնելու հնարավորությունը նախորդ հարցումների տվյալների հետ համեմատած ևս փոխվել է: Համաձայն նոր տվյալների՝ 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է ՀՅԴ-ն, անցումային շեմին է «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ»-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր