17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

28 մար 2017 14:24

Սամվել Բաբայանը մեծ առաքելություն է ունեցել. Գալուստ Սահակյան

Սամվել Բաբայանն, իրոք, պատերազմի ժամանակ բավականին մեծ առաքելություն է ունեցել եւ, բնականաբար, դրա մասին բոլորն ասում են ճշմարտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորմանը:
«Նման տեղերում նման հարցեր չեն տալիս: Ասեմ հետեւյալի մասին, որ իրոք պատերազմի ժամանակ բավականին մեծ առաքելություն է ունեցել, եւ բնականաբար դրա մասին բոլորն ասում են ճշմարտությունը: Մնացած բոլոր գործողությունները կապված են արդեն քննչական գործողություններից, որը տեղի է ունենում»,-ասաց ԱԺ նախագահը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նա երկու ամսով կալանավորվել է։ Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ ՕՐՕ դաշինքը, որի համակարգողն է համարվում  Սամվել Բաբայանը, կատարվածը դիտարկում է որպես քաղաքական հետապնդում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր