Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

28 մար 2017 20:05

«Honda»-ում հայտնաբերված տղամարդու սպանության գործով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  քրեական գործ է հարուցվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում այսօր՝ մարտի 28-ին, մեքենայի մեջ մահացած հայտնաբերված Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. մարտի 28-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի 10DO500 հ/հ ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Նոր Հաճնի բնակիչ, 25.12.1970թ. ծնված Վախթանգ Մարգարյանը։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է  7,62 մմ տրամաչափի երկու պարկուճ և 1 գնդակ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր