17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

29 մար 2017 11:51

10 օրում ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք է գրանցվել

Հայաստանում մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով «2017թ. ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման» մոնիտորինգի արդյունքները:
Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել Հանրապետության 12 քաղաքներում եւ Երեւանում:
«22 դեպք է գրանցվել աշխատանքային ժամին պաշտոնյայի կողմից քարոզարշավի մասնակցելու, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ են աշխատանքային ժամի մասնակցել քարոզարշավի, նմանատիպ 39 դեպք է գրանցվել, 6 դեպքում էլ ուժային կառույցի ներկայացուցիչներն են մասնակցել: Ճնշումների, սպառնալիքների 9 դեպք ենք գրանցել: 8 դեպքում ցուցակագրում է կատարվել, կա նաեւ անձնագրերի հավաքագրում՝ բարեգործական նպատակներով»,- ասաց նա:
Վարուժան Հոկտանյանի խոսքով, վարչական ռեսուրսի խախտումներ են արձանագրվել ամբողջ Հանրապետությունում, օրինակ, Գյումրիի պոլիկլինիկայի աշխատակիցներն աշխատանքային ժամին մասնակցել են ՀՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանի քարոզարշավին, Գավառի պետական համալսարանի դասախոսներն էլ են աշխատանքյաին ժամի քարոզարշավի մասնակցել, Կապանում հանձնաժողովների՝ ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները մասնակցել են քարոզարշավի:
Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերին՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կաշառք են բաժանել կամ խոստում են տվել Հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր