Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ          Տեսանյութ.Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային կորուստ       «Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան    

29 մար 2017 12:42

Նոր սկանդալային բացահայտում Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում նախօրեին կալանավորված անձանցից Մուամմեր Այի հետ կապված նոր բացահայտում է արվել: Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Այը Դինքի սպանությունից անմիջապես հետո զանգահարել է Ստամբուլի ոստիկանության գլխավոր շտաբ և հայտնել, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Ստամբուլ-Տրապիզոն երթուղու ավտոբուսներից մեկով ուղևորվում է Սամսուն քաղաք: Նշենք, որ այդ պահի դրությամբ թուրքական ոստիկանությունը պաշտոնապես չէր հաստատել Օգյուն Սամասթի՝ Դինքին սպանողը լինելու իրողությունը: Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը ձերբակալվել է հենց Սամսուն քաղաքում: Ավելին՝ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Սամասթի համար նախապես ամրագրված է եղել տոմս՝ թուրքական «Մետրո տուրիզմ» ընկերության միջքաղաքային Ստամբուլ-Տրապիզոն երթուղու համար՝ «պարոն Սամասթ» անունով:
Նշենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր: Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում: Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին: Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր