17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

29 մար 2017 14:10

Թոմաս դե Վաալ. Ռուսաստանը կենտրոնական խաղացող է Արցախի հարցի կարգավորման գործընթացում

Ռուսաստանը կենտրոնական խաղացող է Արցախի հարցի կարգավորման գործընթացում։ Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ չնայած այդ փաստին՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից կասկածներ են հնչում, թե ոչինչ տեղի չի ունենա, եթե Ռուսաստանն իրեն գլխավոր խաղացողի դիրքերում չպահի կարգավորման գործընթացում։
«Երկու կողմերն էլ հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է եւ սադրում, եւ հաշտեցնում արցախյան հակամարտության կողմերին։ Սակայն նաեւ ակնհայտ է, որ միայն Ռուսաստանը չպետք է հաշտեցնողի դերում լինի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կարեւոր է նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համար։ Հիասթափեցնում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիան իրեն ավելի թույլ դիրքերում է պահում, իսկ ԱՄՆ-ը՝ ելնելով տվյալ հարցի շուրջ քաղաքական կամքից, թուլացրել է իր դիրքերը»,- նշել է փորձագետը։
Նա նաեւ հույս հայտնեց, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կկարողանան համագործակցել արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր