18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

29 մար 2017 18:20

Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ձախողված չէ, ուղղակի նախագիծը սխալ են ղեկավարել

Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածների կառուցումը հետ է մնում պայմանագրում նշված ժամկետներից։ Սակայն չնայած խնդիրներին՝ Հյուսիս-Հարավ մայրուղու նախագիծը չի կարելի ձախողված համարել։ Այսպես է պնդում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Ես համաձայն չեմ, որ այդ նախագիծը (Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը-խմբ.) ձախողված է։ Ուղղակի, ըստ երեւույթին, այդ նախագիծը սխալ են ղեկավարել։ Բնականաբար, այդ ուղղությամբ մենք դեռ պետք է շատ աշխատենք», - մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը։
«Ինչ վեչաբերվում է  Հարավում կամուրջներ կառուցելուն եւ նրան, որ կառուցումը դանդաղ է առաջ շարժվում, բանն այն է, որ եթե նույնիսկ այնտեղ աշխատողներ չեն լինում, դա դեռ չի նշանակում, թե աշխատանքը կանգ է առել։ Դուք նկատե՞լ եք բետոնե մեծ հեծանները, որոնք տեղադրվում են այնտեղ։ Դրանք պատվիրում են գործարաններում, եւ աշխատանքը շարունակել կկարողանան միայն այն ժամանակ, երբ այդ հեծանները տեղադրվեն», - հավելել է նա։
Նախարարը նաեւ նշել է, որ ճանապարհը մինչեւ մայիսի վերջ բաց կլինի, իսկ կամրջի վրա աշխատանքները կշարունակվեն նաեւ բացումից հետո։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղին կկրճատի Իրանից Վրաստանի սահման ճանապարհը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ-ից ճանապարհը կվերածի 495 կմ-ի ՝ մի շարք լեռնային տեղանքների հարթեցման ու նոր, ավելի ուղիղների կառուցման հաշվին (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից էլ Քաջարան քաղաք)։ Կառուցման ընդհանուր արժեքը կկազմի մոտ 960 մլն դոլար, նախագծի հիմնական վարկատուն է Զարգացման ասիական բանկը  (մոտ 500 մլն դոլար)։
Նշենք նաեւ, որ 8 տարում մոտ 35 կմ մայրուղի է կառուցվել, այսինքն՝ կառուցման արագությունը տարեկան կազմել է մոտ 4,3 կմ։ Եթե աշխատանքը շարունակեն նույն տեմպերով, 495 կմ տարածքի կառուցման համար մոտ 116 տարի անհրաժեշտ կլինի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր