14:46 - Պարո՛ն Ֆարմանյան,Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար.հենց Հրայրը կալանավորվի, դուխով դիմիր         14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել      14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է    

30 մար 2017 18:23

10 սխալ, որ անում են կանայք՝ տղամարդկանց գայթակղելիս

Կանայք մշտապես փորձում են դուր գալ տղամարդկանց ու չեն նկատում, որ խոշոր սխալներ են թույլ տալիս։
Creu-ն գրում է, որ տղամարդկանց խոսքերով՝ նրանց գայթակղելու համար երբեք չպետք է դիմել այս մեթոդներին։ Այս գործողությունները միանգամից վանում են նրանց։
Ահա, թե ինչ սխալներ են գործում կանայք՝ տղամարդկանց գայթակղելիս։
1.      Օգտագործում են  ինտիմը՝ որպես զենք։ Պետք չէ սեփական մարմինն օգտագործել տղամարդուն գրավելու համար։ Միշտ հիշեք, որ դուք գրավում եք այնպիսի մարդկանց, ինչպիսին ձեզ զգում եք։ Եթե շատ եք ուշադրություն դարձնում ձեր արտաքինին, ապա կգրավեք դատարկ ու մակերեսային մարդկանց։ Խելացի կինն օգտագործում է իր խելքը, այլ ոչ մարմինը։ 
2.      Նպատակասլաց չեն։ Խելացի տղամարդիկ չեն հետաքրքրվի ձեզնով, եթե դուք սեփական նպատակներն ու ցանկությունները չունենաք։ Այնպես որ սովորեք, զարգացեք, զարգացրեք ձեր կարիերան, փորձեք ավելիին հասնել։
3.      Սեփական մարմնի մասին հոգ չեն տանում։ Տղամարդիկ չեն սպասում, որ կինը պետք է կատարյալ մարզավիճակում լինի, սակայն, նրանք չեն կարող հանդուրժել թափթփված ու անխնամ կանանց։ Հարգեք ինքներդ ձեզ ու հոգ տարեք ձեր մարմնի մասին։ 
4.      Շատ ամաչկոտ են։ Կինը պետք է կարողանա առաջինը խոսել այն մարդու հետ, որը նրան դուր է գալիս, ինչպես նաև թույլ տա, որ ինչ որ մեկը ծանոթանա իր հետ։ Ամաչկոտությունը ցույց է տալիս ձեր անփորձությունը, իսկ տղամարդկանց կայացած ու հասուն կանայք են հետաքրքրում։
5.      Չեն հետևում ոսկե կանոնին։ «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես ցանկանում ես, որ նրանք քեզ հետ վարվեն»։ Մի սպասեք, որ տղամարդը պետք է ձեզ թագուհու պես վերաբերվի, եթե դուք նրան ծառայի պես եք վերաբերվում։ Եթե նա ձեր հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, ապա մի վանեք նրան ու սպասեք, որ մեկ անգամ էլ փորձի։
6.      Փորձում են կառավարել տղամարդուն։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն կառավարում են։ Իհարկե, որոշ վատ սովորություններ պետք է փոխել, սակայն պետք չէ ամեն քայլափոխին հսկել ու փորձել կառավարել տղամարդուն։
7.      Խանդում են։ Խանդը խոսում է անինքնավստահության մասին։ Պետք չէ խանդել տղամարդուն ու ցույց տալ, որ դուք վստահ չեք ձեր ուժերին՝ նա ձեզնից լավին չի գտնի։ 
8.      «Կպչուն» են։ Տղամարդուն պետք է գրավել, այլ որ պարզապես «վերցնել ու վանդակի մեջ դնել»։ Նրան ազատ ժամանակ ու անձնական տարածություն տվեք։
9.      Սեփական կարծիք չունեն։ Որոշ կանայք կարծում են, որ եթե ամեն ինչում համաձայնեն տղամարդու հետ, ապա կգրավեն նրան։ Իրականում, տղամարդուն դուր է գալիս, երբ նրա հետ բանավիճում են, երբ կինը սեփական կարծիքն ունի։
10.  Ստիպում են նրան աղաչել ներել իրեն։ Միայն թույլ տղամարդիկ կհամաձայնեն նման բանի։ Դուք երկուսդ էլ կարող եք սխալներ գործել։ Առողջ հարաբերություններ ունենալու համար դուք պետք է սովորեք ներել միմյանց։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր