17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

31 մար 2017 18:02

Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի.Արսինե Խանջյան

Խախտումնեւրը սկսվել են խորհրդարանական ընտրություններից շատ առաջ։ Նման խախտումների վառ օրինակ են մեծ հանրաճանաչություն ձեռք բերած հայկական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պատմությունը, որոնք ցուցակներ են կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության համար։ Այնուամենայնիվ, չնայած դրան՝ եթե հայերը ցանկանում են փոփոխություններ, նրանք անպայման պետք է գնան ընտրությունների, չէ որ ընտրությունները առանց բռնության ու արյան երկրում որեւէ բան փոխելու միակ հնարավորությունն են։ Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։
«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան, նրանք միեւնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։ Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,-նշել է դերասանուհին։
Նա հավելել է, որ ոչ մի երկրում լիովին ազնիվ ընտրություններ չեն լինում, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ներդրում է երկրի ապագայում եւ ապագա փոփոխություն է։ Այդ փոփոխություններն, իհարկե, տեսանելի կլինեն ապրիլի 3-ին։
«Ձեր ձայնն իսկապես նշանակություն ունի։ Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի։ Եթե կաշառքներ կան, դա արդեն նշանակում է, որ ձեր ձայները կարեւոր են», - ընդգծել է դերասանուհին։
«Ձեր ձայնով դուք կարող եք օգնել երկրին կանգնել փոփոխությունների ուղու վրա», - նշել է Արսինե Խանջյանը։
Հիշեցնենք, որ մի շարք արտիստներ, որոնց թվում բացի Սերժ Թանկյանից նաեւ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանն են, Հայաստան են ժամանել՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություների ժամանակ դիտորդական առաքելություն կատարելու նպատակով՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր