12:36 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

31 մար 2017 18:19

Սահմանին զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր