17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

31 մար 2017 19:02

Ընտրությունների ժամանակ ամենավտանգավոր պահն այն է , երբ քվեատուփերը տեղափոխեն ԿԸՀ

Ընտրությունների ժամանակ ամենավտանգավոր պահն այն է, երբ քվեատուփերը փոխադրեն ԿԸՀ։ Այդ պահին կարող են տեղի ունենալ լուրջ խախտումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 31-ին ասել է հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը։
Նրա խոսքով, սփյուռքահայ դիտորդները ընտրությունների ժամանակ շրջելու են մարզերում ու այցելելու տարբեր ընտրատեղամասեր, սակայն նրանք դժվար թե կարողանան գտնվել այն մեքենաներում, որոնք քվեատուփերն են տեղափոխելու։ Հայ լրագրողներին ռեժիսորը խնդրել է շատ ուշադիր լինել այդ պահին, որպեսզի նկատեն բոլոր հնարավոր խախտումները։
Էգոյանի խոսքով, դեռ մի քանի ամիս առաջ Հարավային Քալիֆորնիայի համալսարանում իր ելույթի ժամանակ ինքն ասում էր, որ բացառված չէ, որ Հայաստանում ընտրություններին լինեն խախտումներ։ Նման խախտումների փաստեր արդեն արձանագրված են՝ նույնիսկ մինչեւ ընտրությունները՝ մասնավորապես շատերին առաջարկել են նախընտրական կաշառքներ։ Բացի դրանից եղել է նաեւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապված սկանդալային պատմությունը, որոնք ցուցակներ էին կազմել ՀՀԿ-ի համար։
Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք հայտնի ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնության շրջանակում սփյուռքահայ արտիստները ժամանել են Հայաստան՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Նրանցից են Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը ու շատ ուրիշներ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր