18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

01 ապր 2017 18:05

Արամ MP3–ին եվրատեսիլի այս տարվա երգի մասին

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Կիևում Արծվիկը կներկայանա «Fly with me» երգով, որը պրեմիերայից հետո քննարկման առիթ դարձավ։ Շատերը կարծում էին, որ այն մրցույթային երգ չի։ Բայց youtube–ում և առցանց քվեարկությունների արդյունքում այն բարձր հորիզոնականներն է զբաղեցնում։
Tert.am Life–ը Արծվիկի երգի մասին զրուցել է Արամ MP3–ի հետ, որը 2014 թվականին «Եվրատեսիլ»–ում ներկայացրեց Հայաստանը` զբաղեցնելով 4–րդ հորիզոնականը։
«Կարծում եմ, երգը համապատասխան է Արծվիկին։ Այն ունի մինիմալ շարժում և մաքսիմալ վոկալ։ «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլում շփվելով Արծվիկի հետ, ծանոթ լինելով իր բնավորությանը, խառնվածքին, կարող եմ ասել ճիշտ երգ է ընտրված։ Չեմ կարծում, որ նրան կսազեր պարային ռիթմիկ երգ։ Երգը նաև պետք է արտիստին հարազատ լինի, որ նա այն առավելագույնս լավ կատարի»,– ասաց Արամը։ Վերջինս նշեց, որ շատերը մի չափանիշով են գնահատում երգերը։ «Կան երգեր, որոնք միանգամից հիթ են դառնում, բայց կան երգեր էլ, որ առաջին տպավորությունը չի թողնում, բայց հետո այն հաճախակի լսելուց հետո հասկանում ես, որ լավն է։ Պետք չէ միանգամից կարծիք արտահայտել։ Հատկապես, որ հիմա Արծվիկի երգը youtube–ում շատ դիտումներ է գրանցում։ Դա փաստում է, որ բացասական կարծիքները տեղին չեն»,– դիտարկեց երգիչը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր