12:08 - Ասում էի աղջիկ, ջան, մի՛ արա, ասում էր՝ աղջիկը դու ես․ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ուզում է հեռանա Հայաստանից         12:05 - Եկել է թալանածի համար հաշիվ տալու ժամանակը,մնալու են իրենց չարոխներով, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր      11:47 - Ինտիմ վավերագրական ֆիլմ Մել Դալուզյանի մասին,ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է    

01 ապր 2017 20:00

Անքնությունը կարող է ինֆարկտի ու ինսուլտի պատճառ դառնալ

Անքնությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների՝ օրինակ միոկարդի ինֆարկտի ու ինսուլտի զարգացման ռիսկը։
European Journal of Preventive Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության առաջատար հեղինակ Չաօ Հեն՝ Չինական բժշկական համալսարանից, պատմել է, որ քունը կենսական կարեւություն ունի օրգանիզմի վերականգնման համար, բայց ժամանակակից հասարակությունում ավելի շատ մարդիկ են տառապում անքնությունից։ Օրինակ Գերմանիայում վատ քնից դժգոհում է բնակչության մոտ մեկ երրորդը։
Չաո Հեն ու նրա խումբը իրականացրել են ավելի քան 160 հազար մարդու մասնակցությամբ երկարատեւ՝ 3-ից 29․6 տարի տեւած 15 հետազոտությունների մետաանալիզ ։ Ընդամենը գրանցվել է անքնության անցանկալի հետեւանքների առաջացման 11 702 դեպք։
Ասոցացիաներ են հայտնաբերվել՝ շուտ արթնանալուց բացի անքնության բոլոր մյուս ախտանշանների ու ինսուլտի կամ մյուս սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականության միջեւ։ Նման բարդացումների ամենաբարձր հավանականությունը եղել է այն դեպքերում, երբ հիվանդը դժգոհում էր, որ չի կարողանում քնով անցնել՝ այդ դեպքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նրա մոտ 27 տոկոսով բարձր էր, քան այն մարդու մոտ, ով քնի հետ կապված խնդիր չուներ։ Նրանց մոտ, ովքեր խորը քնելու ու քնից հագենալու խնդիրներ ունեին, սրտի ու անոթների խնդիրները համապատասխանաբար առաջանում էին 11 ու 18 տոկոսով հաճախ, քան նորմալ քնող մարդկանց մոտ։ Ընդ որում կանանց մոտ քնի պակասը նույնիսկ ավելի շատ էր ազդում առողջության վրա, քան տղամարդկանց դեպքում, չնայած այդ տարբերությունը վիճակագրական տեսակետից զգալի չէր։
Չաո Հեն պարզաբանել է, որ առայժմ չ ի հաջողվել պարզել, թե հատկապես ինչպես է անքնությունն ազդում սրտի ու անոթների վրա ։ Ավելի վաղ հրապարակված գիտական աշխատությունները ցույց են տվել, որ անքնությունը կարող է փոխել մետաբոլիզմն ու ազդել օրգանիզմի էնդոկրին համակարգի վրա, ակտիվացնել սիմպատիկ նյարդային համակարգը,բարձրացնել արյան ճնշումը ու արյան մեջ ցիտոկինների մակարդակը։ Այդ բոլորը ռիսկի գործոններ են սրտանոթային հիվանդությունների զարգացման համար։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր