17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

02 ապր 2017 11:55

Գալուստ Սահակյանը չգիտեր ինչպես քվեարկել. սարքը նրա մատնահետքերը չէր ճանաչում (Ֆոտո)

Քվեարկեցի հանուն մեր պետության: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, թիվ 6/01 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը քեվարկության եկել էր ընտանիքի անդամների հետ: Նրա քվեարկությունը բավական երկար տեւեց, քանի որ մատնահետքը ճանաչող սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մի քանի անգամ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերը փորձարկելուց հետո վերջապես սարքը ճանաչեց Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մինչ ԱԺ նախագահը երկար հերթ էր կանգնել քվեաթերթիկն ստանալու բաժնում, նա այդ ընթացքում աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե ինչ հերթականությամբ եւ ինչպես պետք է կատարի ընտրությունը:
Արդեն քվեախցում ընտրությունը կատարելուց հետո Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Այն ինչի մասին մտածել էինք ժամանակին, այսօր այնպես է արված, որ մինչեւ վերջ կանոնակարգը պահպանվում է: Բարդություններ չկային եւ չեմ կարծում, որ կլինեին, որովհետեւ սա ոչ միայն մենք էինք կազմել, այլ ամբողջ ընդդիմության հետ միասին կարողացել ենք այնպես անել, որ բոլոր հանգամանքները ժամանակին ներկայացնել եւ ներգրավվել օրեսգրքի մեջ: Այսօր ես քվեարկեցի հանուն պետության, մեր պետության: Հայ ժողովրդի համար ամենակարեւոր գործոնը պետությունն է: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: Այսօր այն հայը, որն այդ ճանապարհով է գնում, կարծում եմ նաեւ մտածում է իր երեխաների եւ իր ապագայի մասին»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր