«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան          Տեսանյութ.Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանի է տեղակայել բնակավայրում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին       Տեսանյութ.Ինչպես են դիմում փախուստի ազերիները.կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ    

17 հուն 2016 11:10

Սերժ Սարգսյանը երկու նոր դատավոր է նշանակել

Սերժ Սարգսյանը երեկ երկու նոր դատավոր է նշանակել: ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, հրամանգրում նշվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունիսի 3-ի ԱԽ-10-Ե-13 եւ ԱԽ-10-Ե-14 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.
1. Աննա Մաթեւոսյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Կարեն Մարդանյանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր