20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

02 ապր 2017 14:13

Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը կազմել է 16.856, այժմ՝ 28.277.

Քվեարկության օրվանից մեկ օր առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը կազմել է 2.564.195 անձ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:
Նա նշեց, որ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում ընտրություն կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` թիվը 28.277 է , հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 197, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը 197, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը՝ 2001:
Մնացական Բիչախչյանը հայտնեց, որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը կազմել է 16.856, իսկ այս ընտրությունների ընթացքում՝ 28.277: «Թվային աճի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությունների համաձայն այս ընտրություններին՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու իրավունք ունեցան նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները: Եթե մյուս դեպքում նման դիմում կարող էին ներկայացնել այլ համայնքի հաշվառում ունեցողները, հանձնաժողովի անդամների դեպքում կարող է դիմել նաև նույն համայնքի, սակայն այլ ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող անձը»,- ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր