16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան         16:00 - Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…      15:53 - Ինչպիսին է իրավիճակը առաջնագծում    

03 ապր 2017 18:18

Արցախ են ժամանել Սերժ Թանկյանը և Ատոմ Էգոյանը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում էին հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ «Արցախ Ֆոնդ»  կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելություններն Արցախ, նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ ներհայկական կապերի ամրապնդման վրա:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր