Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

04 ապր 2017 11:45

Պարզ ու արդյունավետ ըմպելիք՝ օրգանիզմը մաքրելու և նյութափոխանակությունը բարելավելու համար

Արյան մեջ տոքսինների կուտակումից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել արյունը, քանի որ տոքսինների կուտակումը կարող է դառնալ քրոնիկ հոգնածության, փորափքանքի և արյան շրջանառության հետ կապված խնդիրների պատճառ:
Սակայն այս բոլոր խնդիրներից կարելի է խուսափել մի պարզ ու հասանելի ըմպելիքի միջոցով, որի բաղադրիչները կան գրեթե բոլորի տանը: Այն ոչ միայն մաքրում է արյունը, այլև մաքրում է օրգանիզմը աղի ու ճարպի ավելցուկից և բարելավում է նյութափոխանակությունը:
Բաղադրությունը.
·         12 պճեղ սխտոր,
·         ½ լիտր կարմիր գինի:
Պատրաստման եղանակը.
·         Սխտորը մաքրել և ամեն պճեղը բաժանել 4 մասի:
·         Լցնել դրանք ապակյա տարրայի մեջ և ավելացնել կես լիտր կարմիր գինի:
·         Ամուր փակել տարրան կափարիչով և մոտ 2 շաբաթ պահել այն որևէ լուսավոր վայրում:
·         Տարրան հարկավոր է ամեն օր լավ թափահարել, որպեսզի բաղադրիչները խառնվեն:
·         Երկու շաբաթ անց քամել պարունակությունը:
·         Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական թեյի գդալ:
Այս մեթոդով բուժման կուրսը տևում է մեկ ամիս: Կուրսը կարելի է կրկնել միայն 6 ամիս անց:
Հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ healthynaturalcures.org


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր