13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար         12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել      12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը    

04 ապր 2017 15:15

Արգամ Աբրահամյանը կփոխի՞ քաղաքապետի պաշտոնը պատգամավորի մանդատով

Արտաշատի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշել է վերցնել պատգամավորի մանդատը, ինչը նշանակում է, որ նա հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից:
Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով եւ բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա եւ նվիրական աշխատանքը, նաեւ որպես Արտաշատի քաղաքապետ:
Ես լինելու եմ եւ՛ իմ օգտին քվեարկած, եւ՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, եւ փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ:
Շնորհակալություն…»:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանը, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի կողմից՝  Արարատի մարզում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր