13:52 - Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն         13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում      13:10 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում    

17 հուն 2016 13:33

Ոսկե հուշամեդալների հանձնում ԿԳ նախարարությունում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով պարգևատրվել են Վայոց  Ձոր  կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վանիչկա Նալբանդյանը:
Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը: Արփիար Ղազարյանը ԿԳՆ պարգևին արժանացել է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության  ոլորտում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:   ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում բարձր է գնահատել  Ա. Ղազարյանի գործունեությունը, նշելով, որ նրա աշխատանքային ողջ գործունեությունը կապված է դպրոցի, մանկավարժության և կրթության կազմակերպման հետ:
Լոռու մարզի  Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պարգևը հանձնելու ժամանակ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ  նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ այս տարվա տնօրենների հավաստագրման քննությունների  բանավոր փուլն  անցկացվել է զրույցի ձևաչափով, որն էլ  հնարավորություն է տվել  հանձնաժողովին բացահայտել կրթության բնագավառի այն նվիրյալներին, որոնք տասնամյակներ շարունակ  նվիրումով և պատասխանատվությամբ կատարել  են իրենց աշխատանքը: Վանիչկա Նալբանդյանը, ավարտելով մանկավարժական համալսարանը՝ 1977 թվականից նախ  աշխատել  է  Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, իսկ 1980 թվականից` հայրենի Կուրթան գյուղում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1989 թվականից առ այսօր` 27 տարի շարունակ, նա ղեկավարում է Կուրթանի  միջնակարգ դպրոցը:  «Բայց, ամենակարևորն այն է, որ սեփական 3 զավակների հետ Նալբանդյանը որդեգրել և մեծացրել է 4 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Այդ երեխաներին պահել, մեծացրել, ամուսնացրել է, ունի թոռնիկներ և այսօր ապրում է իր զավակների հետ: Բացի հմուտ ղեկավար ու մանկավարժ լինելուց, Վանիչկա Նալբանդյանը հիացմունքի և դրվատանքի արժանի մարդ է, որը մանկավարժի կերպարի ամենակարևոր հատկանիշն է»,- շնորհավորելով Վ. Նալբանդյանին ասել է Մ. Մկրտչյանը:
Արարողության ավարտին՝ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն աշխատանքային նոր ձեռքբերումներ և անձնական հաջողություններ է մաղթել պարգևատրվածներին:
ՀՀ ԿԳՆ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր