17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

05 ապր 2017 11:20

Երևանում առևանգել են դերասանի Mercedes G 500 ավտոմեքենան

Ապրիլի 4-ին, ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Իրավապահները ժամեր անց նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Արեշի 27 փողոցի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է հեռուստաընկերություններից մեկում։ 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր