17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

05 ապր 2017 14:40

Թուրքիայում ապրիլի 24–ին սպանված հայ զինվորի գործը կքննի քաղաքացիական դատարանը

Թուրքիայում 2011–ի ապրիլի 24–ին զորմասում Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավարությունը շարունակվելու է Բաթման նահանգի Քոզլուքի դատարանում։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո հատուկ որոշումով Թուրքիայում վերացվել են ռազմական դատարանները։ Այս որոշումից հետո հայտնի է դարձել, որ Դիարբեքիրի ռազմական դատարանում ընթացող Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործը տեղափոխվելու է Քոզլուքի քաղաքացիական դատարան։
Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:
Սակայն զինվորական վճռաբեկ դատարանը բեկանել էր վճիռն ու որոշում կայացրել գործը զրոյից վերանայել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր