18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

17 հուն 2016 14:42

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով կա եւս մեկ ձերբակալված

Նուբարաշենի խճուղում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով այսօր եւս մեկ անձ է ձերբակալվել: Ձերբակալվել է Յուրի Հ.-ն:
Հիշեցնենք, հայտնի լեզվաբանի ամուսինը սպանվել է Նուբարաշենի խճուղու 5/1 հասցեի դիմաց: Մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել է: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր