13:01 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

06 ապր 2017 19:40

Ապրիլի 7-ին նվիրված միջոցառմանը թագադրեցին Հրանուշ Հակոբյանին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում անցկացվեց՝ «Զրույց հայերեն» խորագրով: Միջոցառման հյուրերի թվում էին Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանայք, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ կնոջ հետ, նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը Հրանուշ Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ ապրիլի 7-ը՝ որպես տոն ինքն է նվիրել հայ կանանց և աղջիկներին, օրինագծի հեղինակն ինքն է: «Ես ապրիլի 7 չեմ նվիրել, միամսյակ եմ նվիրել իմ սիրելի կանանց՝ տղամարդկանց դժգոհ հայացքի ներքո»,-արդեն լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, ով նշեց, որ բայց հիմա տղամարդիկ լավ են ընդունում այս միամսյակը: «Կարծում եմ՝ շատ ու շատ ձեռնարկներ կազմակերպվում են միամսյակի շրջանակներում, և իրոք երջանիկ եմ ինձ զգում, որ տղամարդիկ ծաղիկներով շտապում են իրենց կանանց մոտ»,-ասաց նա: 
Հրանուշ Հակոբյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ ապրիլի 7-ը ստորադասվեց մարտի 8-ին: «Չէի ասի, աշխարհի որևէ երկիր չեք գտնի, որ կինը երկու պետական տոն ունենա»,-ասաց նա:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեմ չէ երկու տոնին՝ նվիրված կանանց: «Ոչ միայն երկու տոն, այլ՝ միամսյակ, և որոշ դեպքերում հաշվում են ոչ թե միամսյակ, այլ 11-ամսյակ՝ ապրիլի 7-ից մարտի 8: Եվ ընդհանրապես ամեն օր պետք է տոն լինի»,-ասաց նա:
Հարցին, թե նախարարը աչքի ընկնելով իր յուրահատուկ շնորհավորանքներով, ինչպե՞ս է իր կնոջը շնորհավորելու, նա պատասխանեց. «Չէի ուզի ասել՝ ինչպես միշտ, բայց կցանկանայի ասել ինչպես միշտ, բայց յուրահատուկ»:
Ի դեպ, միջոցառման վերջում տարազների ցուցադրությունից հետո, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն անակնկալ էր պատրաստել. թագադրվեց նախարար Հրանուշ Հակոբյանը, ում գլխին թագ դնելով՝ հուշեցին, որ այն կրել են մեր թագուհիները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր